Բրազիլիայում ամազոնյան ցեղը նետ ու աղեղով հարձակվել է ոստիկանների վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Բրազիլական Ամազոնիայի ցեղերից մեկի հազարավոր անդամներ իրենց ավանդական զենքերով՝ նետ ու աղեղով, բախվել են բրազիլացի ոստիկանների հետ, որոնք հնդկացիների դեմ արցունքաբեր գազ են կիրառել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ցեղի ներկայացուցիչները երկրի իշխանություններից պահանջել են ընդլայնել իրենց իրավունքներն ու իրենց նախնիներին պատկանած հողատարածքներն ինքնուրույն կառավարելու հնարավորություն տալ:
Նրանցից շատերը նույնիսկ փորձել են ներխուժել Բրազիլիայի կոնգրեսի շենք: Դրանից հետո սկսվել է ոստիկանության հետ բախումը:
«Գյուղատնտեսական առաջընթացը ոտնահարում է մեր իրավունքները, գրավում մեր տարածքները՝ վերջ տալով կենսաբազմազանությանը»,-նշել է հնդկացիներից մեկը:
Հայտնի է, որ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 4.000 հնդկացի:































