ԱՄՆ-ում փորձել են հրդեհել Թրամփի հյուրանոցը
Լաս Վեգասում ձերբակալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող հյուրանոցը հրդեհելու համար կասկածվող անձը, այս մասին հայտնում է KTNV հեռուստաալիքը: Ձերբակալվածի անունն առայժմ չի հրապարակվում:
Ըստ ոստիկանության հայտնած տվյալների՝ հյուրանոցում հրդեհ է բռնկվել սենյակներից մեկի լոգարանում ու սրահում: Ոստիկանները հայտնաբերել են 4 տոստեր, որոնց օգնությամբ նա փորձել է հրդեհել հյուրանոցը:
Հայտնի է, որ հյուրանոցի հրդեհաշիջման համակարգը չի աշխատել: Դեպքի հետևանքով տուժել է անվտանգության մեկ աշխատակից:










