Վենեսուելան կլքի Ամերիկյան պետությունների կազմակերպությունը. երկրի ԱԳՆ

06:32 • 27.04.17

Վենեսուելան շուտով կսկսի Ամերիկյան պետությունների կազմակերպությունից դուրս գալու գործընթացը: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է երկրի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը, ում կարծիքով ընդհանուր գործընթացը շուրջ երկու տարի կտևի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:


Ռոդրիգեսը նախօրեին արդեն զգուշացրել էր, որ երկիրը նման որոշում կկայացնի, եթե ԱՊԿ-ն առանց իր հետ հաշվի նստելու Բոլիվիարական Հանրապետությունում տիրող իրավիճակի շուրջ նիստ կայացնի: 


Հիշեցնենք, որ ապրիլի սկզբից հարավամերիկյան այս երկրում տեղի են ունենում թեժ հակաիշխանական ցույցեր նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, որոնք հաճախ ոստիկանների հետ բախումներով են ավարտվում:


Միայն ապրիլի 20-ին, ինչպես հայտնի է, 220-ից ավել մարդ է տուժել նմանատիպ բախումների հետևանքով, իսկ ողջ այս ընթացքում արտակարգ իրավիճակը Վենեսուելայում խլել է 26 հոգու կյանք: