Ֆրանսիացի ընտանիքը վիճակախաղով 83 մլն եվրո է շահել
Ֆրանսիայի Դիժոն քաղաքում բնակվող ընտանիքը EuroMillions վիճակախաղով սուպեր ջեք-փոթ է շահել` 83.4 մլն եվրո ստանալով:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, ֆրանսիացիները վիճակախաղի տոմսը ձեռք էին բերել 2.5 եվրոյով: Ուրախ լուրը շահողներին հայտնել են ապրիլի 11-ին, սակայն լրատվամիջոցներն այդ մասին տեղեկացել են երկու շաբաթ անց:
Աղբյուրի հաղորդմամբ` հաջողակների շահելու հավանականությունը կազմել է 1-ը 116 միլիոնի դիմաց, սակայն նրանց բախտն իսկապես բերել է: Այս շահումը մեծությամբ վեցերորդն էր EuroMillions-ի խաղարկությունների պատմության ընթացքում` 2014-ից ի վեր:
Խոշոր շահումի տեր դարձած ընտանիքը որոշել է չբացահայտել իրենց անուններն ու գումարի օգտագործման հետ կապված ծրագրերը:










