WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի հերթական մասնաբաժինը

18:33 • 28.04.17

WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությանը պատկանող Vault 7 անունով գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Լացող հրեշտակը» անունով նախորդ հատվածը հրապարակվել էր ապրիլի 21-ին:


Կայքը հաղորդում է, որ նոր հրապարակումը պարունակում է «Խզբզոց» (Scribbles) անունը ստացած ԿՀՎ-ի նախագծի փաստաթղթերը և ելակետային կոդը: Կայքի տվյալներով՝ նախագիծն իրենից ներկայացնում է փաստաթղթերի նախնական մշակման համակարգ, որը ներդրվում է փաստաթղթերում օգտատիրոջ գործողություններին հետևելու համար:


Հաղորդվում է, որ ԿՀՎ-ի նախագիծը նախատեսված է Microsoft Office փաստաթղթերի օֆլայն մշակման համար:


ԿՀՎ-ի հրապարակված փաստաթղթերը թվագրված են 2016 թվականի մարտի 1-ով և գաղտնագրված են մինչև 2066 թվականը:


WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի առաջին մասը մարտի 7-ին, հաղորդվում էր, որ փաստաթղթերի փաթեթի հրապարակումը լինելու է հետախուզական գերատեսչության գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքը: