Թբիլիսի-Ստեփանծմինդա ճանապարհին մեքենան բախվել է ծառին. հայ ուղևորներից մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

14:37 • 28.04.17

Ապրիլի 28-ին, ժամը 13:20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:32-ին Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին` Միսակցիելի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, Lada Samara մակնիշի М724УО պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով 1980 թ. ծնված Զառա Մ.-ը (ՀՀ քաղաքացի) մահացել է։

1974 թ. ծնված Գագիկ Հ.-ը (ՀՀ քաղաքացի) հոսպիտալացվել է Մցխեթայի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: