Կանաչեղենի երկար պահպանման համար օգտագործվող հակասնկային հավելումները կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը. Բ. Պիպոյան (տեսանյութ)
Tert.am-ը կանաչեղենի հակասնկային հավելումների մասին խոսել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյան հետ։ Վերջինս գնահատմամբ՝ դրանք ավելացվում են մթերքի երկար պահպանման համար, սակայն կարող են նաև վնասել մարդու առողջությանը:
– Պարո՛ն Պիպոյան, այսօր ահազանգ կա, որ մի շարք կանաչիներ օրեր շարունակ առանց համապատասխան խնամքի, միևնույն է, չեն կորցնում տեսքը։ Սա ինչի՞ հետևանք է։
- Այդ երևույթին տարբեր գնահատականներ կա, սակայն հիմնական թեզն այն է, որ կան հակասնկայիններ, որոնց արտաքին ազդեցությամբ օգտագործում են մթերքը երկար ժամանակ օգտագործելու համար։ Ես ասել եմ, որ, անպայման, պետք է այս հակասնկայինների նկատմամբ ստուգում իրականացվի, որը չի արվում։ Սրա հերթական տեսական հետևանքը կարող է լինել նաև կանաչու երկար մնալը։
-Իսկ այդ հավելումները կարո՞ղ են մարդու առողջությանը վնասել։
-Իհարկե, կարող են: Մենք սննդային թունավորումներ, սննդի բացասական ազդեցություն ասելով մի փոքր այլ ընկալում ունենք: Սննդամթերքի բացասական հետևանքն այն չէ, որ մենք այսօր կերանք և երեկոյան փսխում ունեցանք, քանի որ կանցերոգենների երկար ժամանակ են ազդեցություն ունենում, պեստիցիդների օգտագործումը այլ, այսինք՝ կախված է նրանից, թե ինչ քանակ ու վտանգ է: Հակասնկայինները ևս ունեն որոշակի բացասական ազդեցություններ մարդկանց օրգանիզմի վրա, ավելին՝ համարվում են անվտանգության ցուցանիշներ:
- Իսկ այդ հակասնկային հավելումները կարո՞ղ են լինել նաև տեղական արտադրանքի վրա:
- Տեղական արտադրանքի վրա հիմնականում ոչ, քանի որ, ըստ էության, արագ մշակվում և սպառվում են: Տեղական շուկայում երկար պահելու խնդիրն այդքան կարևոր է չէ, բայց, այո, պետք է մոնիտորինգ իրականացվի նաև տեղական արտադրանքի վրա խնդիրները բացահայտելու համար: Բայց մենք այս ոլորտում ունենք, որ միայն բարձիթողի վիճակ, այլ շատ սիրողական վիճակ, քանի որ մարդիկ չգիտեն, թե ինչ է սննդի անվտանգությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:










