Նյու Յորքի բնակչուհուն ատրճանակի կրակոցից փրկել է պայուսակը
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի բնակչուհին կողոպտչի կրակոցից փրկվել է պայուսակի շնորհիվ, որը կանգնեցրել է փամփուշտը:
Ինչպես հայտնում է New York Daily News-ը, կողոպտիչը հարձակվել է 39-ամյա կնոջ վրա, որն իր մեքենայի բեռնախցիկում ուղեբեռ տեղավորելիս է եղել: Նա ատրճանակով սպառնացել է կնոջն ու պահանջել մեքենայի բանալին:
Երբ ամերիկուհին դիմադրություն է ցուցաբերել, տղամարդը կրակել է: Գնդակն անցել է պայուսակի և դրամապանակի միջով, ապա խցանվել հագուստի մեջ` վնաս չպատճառելով տուժածին: Այնուհետև հանցագործը հարվածել է նրան ատրճանակով, վերցրել բանալին և առևանգել ավտոմեքենան:
Ոստիկանությանը հաջողվել է դեպքի վայրից 6 կմ հեռավորությամբ ձերբակալել կողոպտչին:










