Թրամփին ծաղրել են առաջին տիկնոջ լուսանկարին սխալ դրոշ կցելու համար

12:08 • 28.04.17

Համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը՝ արված կնոջ՝ Մելանյա Թրամփի ծննդյան օրվա առթիվ:

Twitter-ի օգտատերերը նկատել են, որ շնորհավորական լուսանկարին ԱՄՆ նախագահը սխալ դրոշ է «կցել»: Դրա վրա 50-ի փոխարեն ընդամենը 39 աստղ է, ինչը չի համապատասխանում Միացյալ Նահանգների ներկայիս դրոշին:

Օգտատերերը շտապել են հիշեցնել Թրամփին, որ ԱՄՆ ազգային դրոշի վրա 39 աստղ կար հեռավոր 1889թ.:

 

 Image result for HAPPY BIRTHDAY to our @FLOTUS, Melania!