Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղյան հակամարտությունը

03:38 • 28.04.17

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովն ապրիլի 28-ին հանդիպում կունենան Մոսկվայում, որի ընթացքում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, պետք է «հստակեցնել կողմերի դիրքորոշումը կարգավորման առավել խնդրահարույց ասպեկտների շուրջ»:


ԱԳ նախարարներին հանդիպման ընթացքում կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Ռիչարդ Հոգլանդն՝ ԱՄՆ-ից): Ինչպես նաև խմբին կմիանա ԵԱՀԿ նախագահի՝ Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: