Ազգայնական ցուցարարները գրոհել են Մակեդոնիայի խորհրդարանի շենքը. վիրավորվել է ավելի քան 100 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)

15:22 • 28.04.17

Սկոպյեում ցուցարարներն ապրիլի 27-ին գրոհել են Մակեդոնիայի խորհրդարանի շենքը, երբ խոսնակ է ընտրվել էթնիկ ալբանացի, գրում է BBC-ն:


Խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զորան Զաևը, ում դեմքն արնաշաղախ է եղել:


Ցուցարարները՝ նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկու ազգայնական կուսակցության աջակիցները, նոր ընտրություններ են պահանջում:


Զաևը կոալիցիա է ստեղծել էթնիկ ալբանական կուսակցությունների հետ, բայց նախագահն արգելափակել է կառավարություն կազմելու նրա փորձերը:


Մակեդոնիայի ազգայնականները ցույցեր են արել փողոցներում մինչ Զաևը փորձել է կոալիցիա ձևավորել:


Մարդկանց զայրացրել է կոալիցիայի որոշումը՝ խոսնակի պաշտոնում ընտրել էթնիկ ալբանացի Թալաթ Ջաֆերին:


Նշվում է, որ մոտ 200 ցուցարար դիմակով է եղել: Ականատեսները հատակին կոտրված ապակի են տեսել և արյան հետքեր:


Ոստիկանությունը ստիպված է եղել խլացնող նռնակներ նետել ցուցարարներին ցրելու, ինչպես նաև քաղաքական գործիչներին խորհրդարանի շենքից դուրս գալ թույլ տալու համար:


Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ 102 մարդ բուժօգնություն է ստացել հիվանդանոցում, այդ թվում՝ 10 պատգամավոր և ոստիկան:


Social Democrat leader Zoran Zaev with blood pouring down his face

Many of the protesters brought Macedonia's national flag

Macedonian politicians attacked

Politicians in Macedonia

Macedonian parliament attacked

Police face protesters gathered outside Macedonia's parliament in Skopje on April 27.

Protesters demonstrate inside Macedonia's parliament to protest against against what they said was an unfair vote to elect a parliamentary speaker.

Macedonia Political Crisis

Macedonia Political Crisis

Macedonia Political Crisis