Նորք Մարաշում կախվելու փորձ կատարած քաղաքացու վիճակը ծանր է
Ապրիլի 28-ին ժամը 02:07-ին Երևան քաղաքի Նորք Մարաշի 13-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում կախվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին տեղափոխվել է Մխիթար Հերացի հիվանդանոցային համալիր:
Նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ծանր վիճակում, նրան միացված է արհեստական շնչառության սարք: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ա. Գ.-ը իջեցվել էր տեղի ուժերով և հսպիտալացվել։










