Մասիս քաղաքի 69-ամյա բնակչի սպանության մեջ կասկածվող պայմանագրային զինծառայողը նոր մանրամասներ է հայտնել. shamshyan.com

14:53 • 28.04.17

Մասիս քաղաքի բնակիչ, 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին Զանգու գետը նետելու մեջ կասկածվողին այսօր ոստիկանները բերել են սպանության վայր։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Աղբյուրի հաղորդմամբ, կասկածյալը՝ Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա Վադիմ Օհանյանը պայմանագրային զինծառայող է. նա մատնացույց է արել այն տեղը, որտեղ երկաթով սպանել է իր զոհին, ասել է, որ այնուհետև դին տեղափոխել է զոհին պատկանող ավտոմեքենայով և նետել Զանգու գետը։

Նա նաև հայտնել է, որ համոզվելու համար, որ զոհը մահացել է, մեկ անգամ էլ Opel-ով անցել է դիակի վրայով։

Դեպքի վայր են ժամանել նաև նաև Սևանի ջրասուզակները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։