Փարիզյան «Դիսնեյլենդի» երկաթուղային կայարանը տարհանել են

20:13 • 28.04.17

Փարիզում տարհանել են «Դիսնեյլենդ» զվարճանքների այգու երկաթուղային կայարանը:

Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, տարհանման պատճառ է դարձել կասկածելի պայուսակը: Ականատեսները տարհանման մասին տեղեկացրել են` լուսանկարներ տեղադրելով սոցցանցերում և հայտնել կայարան ժամանած ֆրանսիացի զինվորականների, ինչպես նաև սակրավորների ջոկատի մասին:

Ավելի ուշ երկաթուղային կայարանը վերսկսել է աշխատանքը, և գնացքները շաժվել են ըստ ժամանակացույցի: