Փարիզում թալանել են Ֆրանսիայի վարչապետի բնակարանը

02:49 • 28.04.17

Փարիզում թալանել են Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնևի բնակարանը, սակայն ծառայողական փաստաթղթեր այնտեղից չեն տարել, հաղորդում է The Local-ը:


Ուշագրավ է սակայն, որ հանցագործները չեն իմացել, թե ով է տվյալ տան սեփականատերը:

«Ամեն ինչից երևում է, որ գողերը չեն իմացել, որ իրենց թալանած բնակարանը պատկանում է երկրի վարչապետին»,- նշում է լրատվամիջոցը: