Ռուսաստանում ցանկանում են ազատազրկել եկեղեցում պոկեմոն որսացած բլոգերին
Ռուսաստանում պետական մեղադրողը 3.5 տարվա ազատազրկում է պահանջել եկեղեցում պոկեմոն որսացած 22-ամյա բլոգերի համար, հայտնում է France 24-ը: Դատական գործն առաջացրել է մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստների վրդովմունքը:
2016 թվականի օգոստոսին Ռուսլան Սոկոլովսկին YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որում նա Pokemon Go է խաղում իր հեռախոսով Եկատերինբուրգ քաղաքի եկեղեցիներից մեկում: Տեսանյութը դիտվել է ավելի քան 1,7 միլիոն անգամ:
Աթեիստը, ով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կողմից ճանաչվել է «խղճի բանտարկյալ», ձերբակալվել է: Նրա դեմ գործ է հարուցվել «ատելություն հրահրելու» և «հավատացյալների զգացմունքները վիրավորելու» մասին օրենքի համաձայն:
«Չկա որևէ հիմք նրան քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու համար»,- ասել է մեղադրող կողմը:
Նշվում է, որ դատարանի վճիռը հայտարարվելու է մայիսի 11-ին:










