Վաշինգտոնն օրինական է համարում Մայքլ Ֆլինի գործով Պենտագոնի հետաքննությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հավանական խախտումների մասին Պենտագոնի կազմակերպած հետաքննությունն օրինական է, հաղորդել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը, փոխանցում է US News-ը։
«Եթե նրանք համարում են, որ խախտում է տեղի ունեցել, ապա Պենտագոնի գլխավոր տեսուչի գրասենյակը պետք է հետաքննի այն։ Մենք լիովին խրախուսում ենք դա», նշել է Սփայսերը:
Հիշեցնենք,որ Պենտագոնի գլխավոր տեսուչը սեփական հետաքննություն է նախաձեռնել, որ պարզի, արդյո՞ք Ֆլինն առանց իշխանությունների թույլտվության հոնորարներ է ընդունել արտասահմանից։










