Մոսկվայում բռնցքամարտիկ Կարեն Ս.-ն խանդի պատճառով ջարդուփշուր է արել Uber-ի տաքսին

17:27 • 28.04.17

Նոր Մոսկվայի բնակիչ Կարեն Ս.-ն բռունցքներով ջարդուփշուր է արել Uber տաքսի ծառայության մեքենաներից մեկը, որով նրա ընկերուհին գիշերը տուն է եկել:

Ինչպես նշում է life.ru-ն, տղամարդու ագրեսիվ պահվածքը պայմանավորված էր այն փաստով, որ նա ընկերուհուն խանդել է տաքսու վարորդին:

Միջադեպի վերաբերյալ շատ մանրամասներ չկան: Նշվում է միայն, որ վարորդը Կարեն Ս.-ի ընկերուհուն ուշ գիշերը բերել է նշված հասցեով, որտեղ նրան դիմավորել է բռնցքամարտիկը:

25-ամյա երիտասարդը մտածել է, թե վարորդն անտարբեր չէ իր ընկերուհու հանդեպ ու բռունցքներով հարձակվել է մեքենայի վրա՝ կոտրելով դրա ապակիները, տեղից պոկելով վարորդի նստատեղը:

Հետագայում պարզվել է, որ Կարեն Ս.-ն իրոք խանդի առիթ է ունեցել, քանի որ համերգի գնացած ընկերուհին այդ օրը գիշերը 3-ին է տուն վերադարձել:

Աղբյուրը մանրամասնում է, որ տուժածը դիմել է ոստիկանություն: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: