«ԱՄՆ-ն և Ռուսաստանը ոչ մի հարց չեն լուծել». Թիլերսոնը Մոսկվա այցի մասին

12:03 • 28.04.17

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ապրիլի 11-12-ին Մոսկվա այցի ընթացքում, որտեղ նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, կողմերին չի հաջողվել ինչ-որ բան լուծել: Այդ մասին նա պատմել է NPR ռադիոկայանին:


Նրա խոսքով՝ այդ պահին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն ավելի վատն էին, քան «սառը պատերազմի» ժամանակներում, և Մոսկվան ասվածի հետ համաձայնել է:


«Մենք ոչ մի հարց չլուծեցինք այդ հանդիպմանը»,- ասել է պետքարտուղարը:


Թիլերսոնը հավելել է, որ Ռուսաստանին հարկավոր է որոշել, թե «համաշխարհային աշխարհակարգում նա ցանկանում է դրական դեր խաղալ, թե կործանարար»:


Ապրիլի 13-ին ԱՄՆ վարչակազմում Մոսկվա Թիլերսոնի այցը «դրական քայլ» են անվանել, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թիլերսոնի հետ Պուտինի հանդիպումը կառուցողական է որակել: