Ես կարծում էի, թե ավելի հեշտ է լինելու. Թրամփը՝ նախագահ դառնալու մասին

10:43 • 28.04.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել Reuters լրատվական գործակալությանը՝ անդրադառնալով մի շարք կարևոր հարցերի:

Խոսելով ԱՄՆ 45-րդ նախագահ դառնալու մասին՝ 70-ամյա ղեկավարը նշել է, որ այս աշխատանքն իրականում շատ ավելի բարդ է, քան ինքը պատկերացնում էր:

«Ես սիրում էի նախկին կյանքս, որտեղ այնքան բան էր տեղի ունենում: Մինչդեռ հիմա շատ ավելի աշխատանք ունեմ անելու, քան առաջ: Ես կարծում էի, թե ավելի հեշտ է լինելու»,-խոստովանել է նախագահը:

Բացի այդ, Թրամփը նշել է, որ իրեն անհարմար է զգում մշտապես գտնվելով հսկողության տակ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո այլևս չի կարող անձամբ նստել մեքենայի ղեկին, ինչի համար շատ է ափսոսում:

«Սիրում եմ մեքենա վարել: Բայց այլևս չեմ կարող դա ինքնուրույն անել»,-ասել է նա: