Թուրքիայի իշխող կուսակցությունն արտհերթ համագումար կանցկացնի, որպեսզի Էրդողանին կրկին որպես ղեկավար ընտրի

02:27 • 28.04.17

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մայիսի վերջին արտակարգ համագումար է անցկացնելու։

Ինչպես նշում է Financial Times-ը, մայիսի 2–ին AKP ղեկավար խորհուրդը հավաք է անցկացնելու, որից հետո ամենայն հավանականությամբ մայիսի 21–ին տեղի է ունենալու կուսակցության արտակարգ համագումարը, որի ժամանակ սպասվում է, որ Էրդողանը կրկին կգլխավորի AKP–ն։

Սահմանադրական փոփոխություններով Թուրքիան անցում է կատարում կառավարման նախագահական համակարգին և նախագահը կարողանալու է լինել կուսակցական։