Ալբանիայի 7-րդ նախագահ է ընտրվել եվրոպամետ դիրքորոշում ունեցող Իլիր Մետան

09:50 • 29.04.17

 

Ալբանիայի 7-րդ նախագահ է ընտրվել խորհրդարանի խոսնակ, Հանուն ինտեգրման սոցիալիստական շարժման ղեկավար Իլիր Մետան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով АТА ալբանական տեղեկատվական գործակալությանը։


Ալբանիայի նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից, 5-ամյա ժամկետով և կատարում է  առավելապես արարողակարգային գործառույթներ։ Նախագահին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝ 2-ը։ Նրա թեկնածությունն այլընտրանքային է եղել և առաջադրել էր իշխող Սոցիալիստական կուսակցությունը. Իլիր Մետայի կուսակցությունը համարվում է իշխող կոալիցիայում նրա կրտսեր գործընկերը։


Մետան համարվում է եվրոպամետ քաղաքական գործիչ։