Երևանում Սասունցի Դավթի արձանի դիմաց բախվել են КамАЗ-ն ու 09-ը. shamshyan.com (լուսանկարներ)

01:39 • 29.04.17

Ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի արձանի դիմաց, բախվել են Արտաշես Գրիգորյանի վարած КамАЗ մակնիշի 482 ՕR 61 համարանիշի և Արման Սարգսյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 FF 277 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: