Ահաբեկչության հետևանքով Բաղդադի կենտրոնում առնվազն 6 հոգի է մահացել

02:07 • 29.04.17

Առնվազն 6 հոգի մահացել է, ևս 7-ն էլ վիրավորվել են Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն:


Իրաքի մայրաքաղաքի Էլ-Կառադա թաղամասում պայթել է ականապատված ավտոմեքենան:


Երկրում գործող ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկն առայժմ իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը: