Հարավային Կորեան առաջարկել է վերանայել ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի անդամակցությունը

01:18 • 29.04.17

Հարավային Կորեան առաջարկում է վերանայել ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի անդամակցության շարունակության հարցը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Յուն Բյոն Սեն:

«Մենք կարող ենք այնպիսի հզոր միջոցներ ձեռնարկել, ինչպիսին են ԿԺԴՀ նավթահումքի մատակարարման դադարեցումը և Հյուսիսային Կորեայից ածխի ներկրման արգելքը, ինչպես նաև այն հարցի դիտարկումը, թե արդյոք կարող է ԿԺԴՀ-ն, որ վաղեմի իրավախախտ է, ՄԱԿ-ի անդամ լինել»,- ասբյուրը մեջբերում է կորեացի նախարարին:

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Հարավային Կորեան ցանկանում է ԿԺԴՀ-ին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: