ԱՄՆ-ում մաչետեով զինված տղամարդը «հարցում» է անցկացրել ուսանողների շրջանում՝ նրանց քաղաքական հայացքները պարզելու համար
Ամերիկյան Կենտուկի նահանգում մաչետեով զինված տղամարդը ներխուժել է համալսարաններից մեկի սրճարան և «հարցում անցկացրել» ներկաների շրջանում նրանց քաղաքական հայացքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը՝ ականատեսներին հղումով։
«Մի տղա մտավ, ինչ-որ բանով խփեց սեղանին և ասաց. «Եկել է հատուցման ժամը»։ Նա ինչ-որ անձանց հարցրեց նրանց քաղաքական նախընտրությունների մասին, նրանք ասացին՝ «հանրապետականները»։ Այդ ժամանակ տղան պատասխանեց՝ «դուք անվտանգության մեջ եք»»,-պատմել է ուսանողներից Տրիստան Ռեյնոլդսը։
Լեքսինգտոն քաղաքի ոստիկանության համաձայն՝ տղամարդը դանակով հարվածել է երկու կանանց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց, քանի որ իրեն էլ է դանակով վնաս հասցրել:
Այժմ պարզվում են տեղի ունեցածի շարժառիթները։










