Ուկրաինայի առաջին տիկինը սպորտային հեռուստածրագիր կվարի (տեսանյութ)

12:07 • 29.04.17

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կինը՝ Մարինա Պորոշենկոն, մայիսի 15-ից «Ուկրաինա» հեռուստաալիքով կվարի «Սպորտի ռիթմով» առավոտյան հեռուստածրագիրը։ Այդ մասին հեռուստաալիքի մամուլի ծառայությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։


«Սկսեք առավոտն էներգիայով լի և մարզվելով՝ Մարինա Պորոշենկոյի հետ»,- ասվում է գրառման մեջ։


Հաղորդմանը նվիրված պրոմոտեսահոլովակում երկրի առաջին տիկինը ցուցադրում է սպորտային վարժություններ։