Միշել Օբաման հայտնել է, որ մտադիր չէ ապագայում քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնել «հանուն երեխաների»

10:07 • 29.04.17

 

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման հայտարարել է հետագայում ընտրովի բարձր պաշտոններ զբաղեցնելու ցանկության բացակայության մասին, հայտնում է ամերիկյան USA Today հեռուստաալիքը։


«Ես չէի խնդրի երեխաներիս կրկին անցնել այդ ամենի միջով, քանի որ երբ բարձր պաշտոնի ես առաջադրվում, դա անում ես ոչ միայն դու, այլև քո ամբողջ ընտանիքը»,- ասել է Միշել Օբաման։


Նա մասնակցել է Օռլանդո քաղաքում Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի համագումարին։ Դա նրա առաջին հրապարակային ելույթն էր Սպիտակ տունը լքելուց հետո։