Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է տրվել

20:29 • 29.04.17

Մոսկվայում ապրիլի 29-ին փոթորկի նախազգուշացում է տրվել` պայմանավորված քամու ուժգնացմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Ռոսհիդրոմետին:

Ինչպես նշվում է Ռոսհիդրոմետի մամլո հաղորդագրության մեջ, մայրաքաղաքի ողջ տարածքում ուժեղ քամի է սպասվում` 15 մետր վայրկյան արագությամբ: Վարորդներին և հետիոտնին խնդրում են խուսափել կառույցների կամ ծառերի մոտակայքում գտնվելուց:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ապրիլի 29-ը Մոսկվայում գրանցվել է որպես ամենատաք օրը տարեսկզբից: Գլխավոր մետեոկայանը 23.5 աստիճան տաքություն է գրանցել` ըստ Ցելսիուսի: