ԱՄՆ-ում հաղորդավարն ուղիղ եթերի ժամանակ վախեցել է տաղավարում հայտնված սարդից (տեսանյութ)
Ամերիկյան WGRZ հեռուստաալիքի հաղորդավարներից մեկը՝ Պատրիկ Համերը, եղանակի տեսությունը վարելու ժամանակ այնքան է վախեցել անսպասելի հայտնված սարդից, որ քիչ է մնացել տապալեր ուղիղ եթերը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հաղորդավարը խուճապի է մատնվել, երբ տեսախցիկի վրա սարդ է նկատել: Հարիսը վախեցած մի կողմ է վազել:
Սակայն միջադեպն այսքանով չի ավարտվել. սարդը բլոճ է բռնել ու սկսել դրան ուտել:
«Հետաքրքիր է՝ ո՞վ կլինի նրա հաջորդ զոհը»,-կատակով ասել է հաղորդավարը, ինչից հետո սարդը սկսել է շարժվել նրա ուղղությամբ: Այնուհետև Համերը կրկին կադրից կորել է:










