Թիլերսոնն առաջարկել է աշխատանքից ազատել Պետդեպի 2.300 աշխատակցի. AP

11:47 • 29.04.17

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել է հանուն բյուջեի ծախսերի օպտիմալացման կրճատել Պետքարտուղարության 2.300 աշխատակցի, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը՝ պաշտոնյաների հղումով։


Գործակալության աղբյուրների համաձայն՝ ըստ Թիլերսոնի՝ այս քայլը թույլ կտա տնտեսել գերատեսչության բյուջեի 26 տոկոսը։ Ինչպես հաղորդվում է՝ դիվանագետների թիվը, որոնց նախատեսվում է կրճատել, կկազմի Պետքարտուղարության շուրջ 75.000 աշխատակիցների մոտ 3%-ը։


Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է 2018 թվականի բյուջեի նախագիծը, որում նախատեսվում է Պետքարտուղարության ծախսերի կրճատում 28%-ով։