Թրամփը կարծում է, որ իր 100 օրվա ընթացքում շատ ավելի լավ ու արդյունավետ է աշխատել, քան իր նախորդները

02:26 • 29.04.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է որպես նախագահ ունեցած իր գլխավոր ձեռքբերումների մասին՝ թվարկելով անցած 100 օրերի ընթացքում պատահած կարևոր իրադարձությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ 45-րդ նախագահի խոսքով` երկիրն այժմ գտնվում է վերելքի մեջ և ձգտում դեպի բարձունքներ: Վաշինգտոնում, ըստ Թրամփի, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, իսկ ինքն անձամբ իր 100 օրվա ընթացքում շատ ավելի արդյունավետ է աշխատել, քան իր նախորդները միևնույն ժամանակահատվածում: