Մանվել Գրիգորյանը և Տարոն Մարգարյանը մասնակցեցին Նոր նորքում ԵԿՄ «Փառքի սրահի»-ի բացմանը
ԵԿՄ Նոր-Նորքի տարածքային բաժանմունքում այսօր տեղի է ունեցավ «Փառքի սրահ»-ի բացման արարողությունը, որին մասնակցում էին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ ԵԿՄ անդամ Տարոն Մարգարյանը:
Լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը նշեց, որ որոշում է ընդունվել 70-ից ավել ԵԿՄ կառույցներում «Փառքի սրահներ» բացելու մասին, ԵԿՄ բաժանմունքների մեծ մասում դրանք արդեն իսկ քան:
«Առանց մեր պատմության՝ ներկան և ապագան չենք կարող համեմատել և տանել, մենակ 6000 հազարից ավելի զոհված տղաներ ունի երկրապահը, ապրիլյան պատերազմի ժամանակ էլ 14 զոհ է եղել ԵԿՄ-ից։ Նրանց ծնողները, հարազատները պիտի իմանան, որ իրանց տղաները անմահացած են իրանց ընկերների, ժողովրդի համար»,- շեշտեց նա:
Մանվել Գրիգորյանն ընդգծեց, որ ամեն օր հիշում է մարտի դաշտում ընկած ընկերներին:
«Ըտենց օր չկա, որ մտքեր չկիսեմ տղաների հետ, ովքեր մանավանդ երկնքից են նայում, սաղ վախտ իմ հետ են, շատ ժամանակ, որ որևէ մեկի վրա ջղայնանում եմ, կամ մի բան ա լինում, հոգնում եմ, երբ հիշում եմ՝ ովքեր են մեզ հնարավորություն տվել էս երկրում ապրելու, ընտանիք կազմելու, նորից խելոքանում եմ, նստում եմ տեղս։ Ես իմ կյանքում ինձանից մի քանի անգամ հզոր տղաների եմ հանդիպել ու իրանք ուղեցույց են եղել: Կամավորներն են ստեղծել էս երկիրը, էս պետությունը»,- եզրափակեց նա:











