Շվեյցարացի լեռնագնաց Ուելի Սթեքը Էվերեստի բարձունքը նվաճելիս մահացել է
Հայտնի շվեյցարացի լեռնագնաց Ուելի Սթեքը մահացել է աշխարհի ամենաբարձ կետի՝ Էվերեստի գագաթը նվաճելու ճանապարհին, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
40-ամյա լեռնագնացի մարմինը հայտնաբերել են Էվերեստից երկու կմ հարավ-արևմուտքում գտնվող Նուփցզե լեռան ստորոտին:
Սթեքի՝ դեպի Էվերեստ արշավը կազմակերպող Seven Summits Treks ընկերությունից հայտնել են, որ լեռնագնացի մարմինը տեղափոխում են Կատմանդու:
Նշենք, որ անցած տարվա մայիսին մահացել է Էվերեստ բարձրացող առնվազն 5 լեռնագնաց:










