Հնդկաստանում հարսնացուներին փայտյա մականներ են բաժանվել հարբեցող ամուսինների դեմ պայքարելու համար
Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգում սոցիալական արդարության և գյուղական համայնքների զարգացման նախարար Գոպալ Բհարգավան փայտյա մական է նվիրել 700 հարսնացուի:
Ինչպես հայտնում է DailyMail-ը, քաղաքական գործչի խոսքով` հարսնացուներն այն կարող են օգտագործել որպես զենք, եթե իրենց ամուսիններն իրենց պատշաճ կերպով չպահեն ալկոհոլ օգտագործելուց հետո:
Այս նվերը հանձնվել է տեղի իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային հարսանեկան արարողությամբ ամուսնացած կանանց:
Յուրաքանչյուր մականի վրա առկա է «հարբեցողներին ծեծելու համար» և «ոստիկանությունը չի միջամտում» գրություններ: Նախարարը խորհուրդ է տվել սկզբի համար երկխոսություն վարել ամուսինների հետ, սակայն եթե նրանք հրաժարվել լսել, ապա կարող են կիրառել հարսանեկան նվերը:
Նախարարի խոսքով` նախատեսվում է նորապսակներին 10 000 նմանօրինակ մական բաժանել: Ալկոհոլի օգտագործումն ու դրանով պայմանավորված հանցագործությունները վերջին տարիներին դարձել են Հնդկաստանի ամենալուրջ խնդիրներից մեկը:










