Լոնդոնում ևս երկու նոր ահաբեկչություն է նախապատրաստվում. լրատվամիջոցներ

15:03 • 30.04.17

Մի խումբ ահաբեկիչներ ևս երկու ահաբեկչական հարձակում են նախապատրաստում Մեծ Բրիտանիայի մայրքաղաք Լոնդոնում, այս մասին հայտնում է Sunday Times-ը` հղում անելով տեղի ոստիկանության իրենց աղբյուրին:

Ենթադրվում է, որ ահաբեկիչները հանդիսանում են «Իսլամական պետություն» և «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումների անդամներ:

Հայտնի է, որ անվտանգության ուժերը, որոնք տեղեկացել են նոր հարձակումների նախապատրաստման մասին, ակտիվ քայլեր են ձեռնարկում դրանց կազմակերպիչներից հայտնաբերելու և ձեռբակալելու համար, Լոնդոնի տարածքում ուժեղացված են անվտանգության միջոցառումները:

Նշվում է նաև, որ պատրաստվող ահաբեկչական հարձակումների գործով փնտրվող կասկածյալները որևէ կապ չունեն մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների հետ: