Երևանում շենքի երեսպատման սալիկները ընկել են ավտոմեքենայի վրա. կա տուժած
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 30-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ ընկնելու հետևանքով մեքենայի մոտ գտնվող 26-ամյա Ջիվան Եղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:










