Մյունխենի օդանավակայանում ինքնաթիռներից մեկի ուղևորները տարհանվել են այրվող շարժիչի պատճառով

17:59 • 01.05.17

Թռիչքից րոպեներ առաջ տարհանվել են Lufthansa ավիաընկերության Bombardier CRJ-900LR ինքնաթիռի տասնյակ ուղևորներ:

Ինքնաթիռի շարժիչից սկսել է ծուխ բարձրանալ Բավարիայի մայրաքաղաքի Ֆրանց-Յոզեֆ Շտրաուսի անվան օդանավակայանի թռիչքուղու վրա, գրում է ТАСС-ը:


Ինքնաթիռը պետք է կատարեր Մյունխենից Պադերբորն ներքին չվերթը:

Թռիչքից րոպեներ առաջ՝ տեղի ժամանակով մոտ ժամը 11:30-ին, ինքնաթիռի շարժիչից սկսել է ծուխ դուրս գալ: Թռիչքն անմիջապես չեղյալ է հայտարարվել, ուղևովորները տարհանվել են թռիչքուղի, որտեղից նրանց տեղափոխել են տերմինալ:

Շարժիչի այրվելու պատճառները հայտնի չեն: Անցկացվում է հետաքննություն: