Բրիտանացին մահացել է Գերմանիայի ավտոմայրուղու կենտրոնում սելֆի անելիս

22:08 • 01.05.17

Բրիտանացի զբոսաշրջիկը զոհվել է Գերմանիայի А24 ավտոմայրուղու բաժանարար հատվածում սելֆի անելու փորձի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 30-ին Համբուրգ քաղաքից հարավ ընկած շրջանում: Երեք բրիտանացիներ որոշել են վազելով անցնել ավտոմայրուղին, սակայն կանգնել են ճանապարհի կեսին`սելֆի անելու համար: Արդյունքում նրանցից մեկին հարվածել է Audi A6 մակնիշի մեքենան, որը վարելիս է եղել մոտակա քաղաքի 73-ամյա բնակիչը:

Զոհվածի անունը պաշտոնապես չի հաղորդվում, սակայն բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով` դա 22-ամյա Սին Սթիլն է, որը շոտլանդական Ուդինգսթոն քաղաքի բնակիչ է: Հաղորդվում է, որ  մահը վրա է հասել ակնթարթորեն: