Կալիֆորնիայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի San Onofre State Beach լողափի մոտակայքում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա, այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սան Դիեգոյի շրջանում սերֆինգի համար նախատեսված վայրում լողացող կնոջ վրա հարձակված շնաձուկը կծել է նրա ազդրը, մանրամասնել է Ազգային պարկի աշխատակից Թրևիս Լարան:
Կնոջը փրկել են երկու սերֆերներ, որոնք դուրս են բերել նրան ափ: Տուժածի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Լարայի խոսքով` վերջերս լողափի մոտակայքում մի քանի անգամ նկատվել են շնաձկներ, սակայն հարձակման դեպքեր մինչ այս չէին եղել:










