Դորտմունդում գերարագ գնացքը դուրս է եկել գծերից

22:40 • 01.05.17

Գերմանիայի Դորտմունդ քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի գլխավոր շրջանում գծերից դուրս է եկել ICE գերարագ գնացքը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին թվիթերյան էջում հաղորդել է Գերմանիայի դաշնային ոստիկանությունը, որը նաև լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից:

Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել: Ինչպես հաղորդվում է, գնացքը Դյուսելդորֆից ուղևորվում էր Բեռլին:

«Փրկարարական ծառայությունն սկսել է տարհանել վերջին երեք վագոնների ուղևորներին», -ասվում է գերմանական ոստիկանության հաղորդագրության մեջ: