Ինչպես էին նախկինում նշում Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրը (լուսանկարներ)
Այսօր Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրն է, որը տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրում:
Big Picture կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է տոնին՝ առաջարկելով հետադարձ հայացք գցել ու տեսնել, թե ինչպես էին նախկինում նշում Մայիսի 1-ը:
Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ` 1886 թվականի մայիսի 1-ին, ամերիկացի աշխատավորները կազմակերպեցին գործադուլ` աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվեց ոստիկանության աշխատակիցների հետ բախումներով ու արյունահեղությամբ: Ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, իսկ կազմակերպիչները դատապարտվեցին մահվան:
1889-ի հուլիսին Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը՝ ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:
20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էր գրեթե ամբողջ ժողովուրդը:
Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո, այս տոնը Հայաստանում մղվեց երկրորդ պլան:
Այս օրը Հայաստանում համարվում է ոչ աշխատանքային օր։
Տոնը նշվում է 142 երկրներում։ Որոշ երկրներում այն նշվում է մեկ այլ օր, օրինակ՝ ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ Ավելի քան 80 երկրում, ներառյալ՝ Հնդկաստանը, Աշխատանքի օրը չի նշվում։


1917թ., Պետրոգրադ





1919թ., Կիրժաչ

1919թ., Մոսկվա

1919թ., Ռիգա


1919թ., Սարատով

1927թ., Մոսկվա

1927թ., Օրենբուրգ

1929թ., Մոսկվա

1933թ., Մոսկվա



1918թ., Մոսկվա













