Մերկելը հրաժարվել է գլխաշոր կրել Սաուդյան Արաբիայի միապետի հետ հանդիպմանը

13:43 • 01.05.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սաուդյան Արաբիա ժամանելիս խախտել է «դրես կոդն» ու երկրի միապետ՝ թագավոր Սալմանի հետ հանդիպմանը հրաժարվել է գլխաշորով ներկայանալ:

Ինչպես նշում է The Independent-ը, Մերկելը հետևել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի օրինակին: Հայտնի է, որ վերջերս պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա ժամանած Մեյը չէր համաձայնել գլխաշոր կրել սաուդյան միապետի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:

Նշվում է, որ նախկինում խիստ «դրես կոդը» խախտել են Հիլարի Քլինթոնն ու Միշել Օբաման:

Սաուդյան Արաբիայում գործող կանոնների համաձայն՝ կանայք հասարակական վայրերում պետք է մարմինն ու մազերը ծածկող հագուստ կրեն, ինչպես նաև սահմանափակ լինեն իրենց շարժուձևի մեջ: