Մոսկվա-Բանգկոկ չվերթի տուժածների ցանկում հայկական ազգանվամբ մեկ անձ կա

14:23 • 01.05.17

Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Բանգկոկ չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո հոսպիտալացված 15 ռուսաստանցիներից բաղկացած ցանկը:  


Ինչպես նշվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում, բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց՝ տարբեր ծանրության վնասվածքներով: Որոշ ուղևորների վիրահատություն է պահանջվում: Այժմ հիվանդանոցում մնում է 15 ռուսաստանցի:


Հրապարակված ցուցակում կա հայկական ազգանվամբ մեկ անձ՝ 1982 թվականին ծնված Տատյանա Ավեդիսյանը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավերից մեկը Թաիլանդում հայտնվել է տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով տուժել է 25 մարդ:


Մոսկվայից Թաիլանդ ուղևորվող օդանավը նախքան Բանգկոկի օդանավակայանում վայրէջք կատարելը հայտնվել է տուրբուլենտության գոտում: Հայտնի է, որ ամրագոտին չամրացրած ուղևորների մի մասը տեղից ընկել են ու վնասվածքներ ստացել:


Այնուհանդերձ՝ վայրէջքը բարեհաջող է անցել: Օդանավն արդեն Մոսկվա է վերադարձել: