Ռաֆայել Նադալը Բարսելոնայի իր հաղթանակը տոնել է ավանդական ցատկով լողավազանում (տեսանյութ)
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Բարսելոնայի մրցաշարում տարած հաղթանակը տոնել է լողավազանում ավանդական ցատկով` գնդակ մատուցող տղաների խմբի հետ միասին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, համապատասխան տեսանյութը հրապարակվել է Tennis HD յութուբյան ալիքում: Մրցաշարի եզրափակիչ խաղում Նադալը հաղթել է ավստրիացի Դոմինիկ Թիմին` 6:4, 6:1 հաշվով և 10-րդ անգամ շահել տիտղոսը: Իսպանացին իր հաղթանակն առաջին անգամ չէ, որ ցատկով է տոնում:
30-ամյա Նադալը «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարերի 14-ակի մրցանակակիր է, ինչպես նաև կրկնակի օլիմպիական չեմպիոն:










