«Դիմեդրոլ» տեսակի դեղահաբեր խմած 17-ամյա աղջկա վիճակը կայունացել է. նա դուրս է գրվել հիվանդանոցից

11:37 • 01.05.17

 

Ապրիլի 28-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի կողմից «Էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում  տեղափոխված երիտասարդ աղջկա՝ 17-ամյա Տաթևիկ Պ.-ի վիճակը կայունացել է։ Նա հաջորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Տաթևիկ Պ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղահաբ էր խմել:

Նշենք, որ Tert.am-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես է երիտասարդ կնոջ ամուսինը՝ չնայած բժիշկների պնդումներին, որ կինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, պահանջում նրան դուրս գրել և տանել տուն:

Այնուամենայնիվ, բժիշկները նրան դա թույլ չեն տվել, և կինը դուրս է գրվել հաջորդ օրը: