Շվեդիայում անհայտ անձինք այրել են շիաների ամենամեծ մզկիթը
Շվեդիայում՝ Ստոկհոլմի հյուսիսային Երֆելա արվարձանում անցած գիշեր այրել են երկրում շիաների ամենամեծ Իմամ Ալի մզկիթը, գրում է tass.ru-ն:
Կրակը մարելու համար դեպքի վայր է ժամանել մի քանի հրշեջ ջոկատ: Միջադեպի հետևանքով ոչ մեկ չի վիրավորվել:
Մզկիթի ներկայացուցիչների տեղեկատվության համաձայն՝ վնասվել է շենքի մոտ 30-50 տոկոսը: Այնտեղ է գտնվում ավելի քան 3 հազար գրքերով գրադարան, բայց դեռ հայտնի չէ՝ արդյոք դրանք վնասվել են, թե ոչ:










