Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո չի շփվել Օբամայի հետ

10:00 • 01.05.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շփվել իր նախորդի՝ Բարաք Օբամայի հետ հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից ի վեր։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Times-ին տված հարցազրույցում։


Թրամփի խոսքով՝ իրենց միջև շփման բացակայությունը «վատ» է, սակայն նա զարմացած չէ՝ հաշվի առնելով «իրենց պատմությունը»։


«Մենք չենք շփվել, ինչ ես պաշտոնի եմ անցել»,- ասել է նա։


ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ «շատ հիասթափված է իրեն լրտեսելու առնչությամբ»։ Հիշեցնենք, որ մարտին նա սենսացիոն հայտարարություն էր արել՝ ասելով, որ Օբամայի վարչակազմը գաղտնալսել է իր հեռախոսազրույցները։