Թրամփը Սպիտակ տանը կընդունի Մահմուդ Աբասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սպիտակ տանը կընդունի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին: Այդ մասին երկուշաբթի օրը պաշտոնապես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, գրում է Sputnik News-ը:
«Չորեքշաբթի օրը նախագահը պաշտոնական այցի շրջանակներում կընդունի Պաղեստինի ինքնավարության ղեկավարին, և հանդիպման ժամանակ կքննարկվի պաղեստինա-իսրայելական ճգնաժամը»,- հայտնել է Սփայսերը:










