Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միասնական առաքելությունը դիտորդական թռիչք կկատարի Բելառուսի և Ռուսաստանի երկնքում
Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միասնական առաքելությունը մայիսի 2-6-ը դիտորդական թռիչք կկատարի Բելառուսի և Ռուսաստանի երկնքում՝ Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում, հայտնում է Sputnik News-ը:
«Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում մայիսի 2-6-ը Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միասնական առաքելությունը դիտորդական թռիչք կիրականացնի Բելառուսի ու Ռուսաստանի երկնքով կանադական C130-J դիտորդական ինքնաթիռով»,- հայտարարել է Միջուկային վտանգի նվազեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը:
Նա նշել է, որ համաձայնեցված երթուղով թռիչքի ընթացքում ռուս մասնագետները C130-J ինքնաթիռում հսկելու են թռիչքի բոլոր կանոնների պահպանումն ու պայմանագրով նախատեսված սարքավորման գործածումը:
Բաց երկնքի պայմանագիրը, որը ստորագրվել է 1992-ին, թույլ է տալիս մասնակից երկրներին բացահայտ տեղեկություններ հավաքել մեկը մյուսի զինված ուժերի մասին։
Այն սառը պատերազմի տարիներից հետո Եվրոպայում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շարքին է պատկանում:










